Վերջերս բարեգործական միջոցառումներց մեկի ժամանակ 49-ամյա Նիկոլ Քիդմանը հայտնվելով տպավորիչ զգեստով, բոլորին զարմացրել է իր անթերի կազմվածքով: Նրա սլացիկ մարմինն առաջացրել է համընդհանուր հիացմունք, հայտնում է 7days.ru-ն:
Դերասանուհու հիանալի կազմվածքի հանելուկն օգնել է լուծել նրա ընկերուհիներից մեկը: Նա պատմել է, որ Նիկոլը ֆիթնեսի երկրպագու է: Նա մարզադահլիճում ամեն օր երկու անգամ` առավոտյան և երեկոյան ջանասիրաբար մարզվում է: Բացի այդ, նա պարբերաբար թենիս է խաղում, զբաղվում է յոգայով և լողով: Դերասանուհին պնդում է, որ մեծանալով Ավստրալիայում, օվկիանոսի ափին, նրա մոտ ձևավորվել է «ջրի հետ հատուկ հարաբերություն», և լողալն իր համար անհրաժեշտություն է:









































