Բրիտանուհի Գլեդիս Հուփերը Ռայդ քաղաքից, որը հունվարի 18-ին դարձավ 113 տարեկան, իր ծննդյան օրը խնդրել է մի բաժակ թեյ, տորթի կտոր և նոր ծնոտ: 2015 թվականին կինը մտել է Գինեսի ռեկորդների գիրք` որպես երկրի ամենածեր մարդը, գրում է The Telegraph-ը:
Արդեն 12 տարի նա ապրում է ծերանոցում, որտեղ նրա ծնունդը տոնելու համար ժամանել են բարեկամները: Կնոջ 85-ամյա որդու խոսքերով` երիտասարդ տարիներին մայրը եղել է պրոֆեսիանալ դաշնակահարուհի:
«Այսօր նա ակամա շարժում է ձեռքերը, կարծես կրկին նվագում է գործիքի վրա: Այդպիսի կատակներ մեզ հետ անում է հիշողությունը: Հավանաբար, մայրս հիշում է մեղեդիներ անցյալից»,- ասել է նա:










































