Ֆուտբոլի Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեխանդրո Սաբելյան հերթական անգամ գովեստի խոսքեր է հղել կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսիի հասցեին:
Հիշեցնենք, որ Լա Լիգայի վերջին տուրում կայացած «Բետիս»-ի դեմ խաղը Մեսսին սկսեց պահեստայինների նստարանից, սակայն դուրս եկավ փոխարինման ու դարձավ դուբլի հեղինակ:
«Մեսսին երկու գոլ խփեց, բայց ավելի շատ կարող էր աչքի ընկնել: «Բարսելոնա»-ն արժանի էր այդ հաղթանակին: Խաղը բավականին բարդ էր թիմի համար: Մեսսին կարող է վճռել ցանկացած հանդիպման ելք»,- հայտարարել է Սաբելյան:






































