Saturday, 04 07 2026
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
11:30
Մունդիալ-2026. Արգենտինան հաղթեց Կաբո Վերդեին
11:10
Մունդիալ-2026. Եգիպտոսը հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի շնորհիվ հաղթեց Ավստրալիային
17:30
Պորտուգալիա–Խորվաթիա խաղում չեղարկված գոլի վերաբերյալ ՖԻՖԱ-ի պարզաբանումը
16:50
Յուլիան Նագելսմանը հեռացավ Գերմանիայի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից
15:10
Ռոնալդուի գոլն ու վերջին րոպեի հաղթական հարվածը Պորտուգալիային տարան հաջորդ փուլ
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
07:30
Մունդիալ-2026. Բելգիան ու ԱՄՆ-ն շարունակում են պայքարը
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
20:53
Ֆրանսիան պատմական ռեկորդ է սահմանել ԱԱ-2026-ում
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
18:10
Մեսսիի նոր հսկա արձանը Պատագոնիայում
07:30
Մունդիալ-2026. Պարագվայը դուրս թողեց Գերմանիային, Մարոկկոն` Նիդեռլանդներին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային

Հայտնի են շախմատի տղամարդկանց և կանանց ՀՀ առաջնությունների վեցերորդ խաղափուլի արդյունքները

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանն ընթացող շախմատի տղամարդկանց 76-րդ ՀՀ առաջնության վեցերորդ խաղափուլի արդյունքներով 5,5 միավորով մրցաշարի առաջատարն է Զավեն Անդրիասյանը, 5 միավորով երկրորդ տեղում է Ռոբերտ Հովհաննիսյանը, իսկ 4,5 միավորով երրորդ տեղում Արման Փաշիկյանն է, տեղեկացնում է msy.am-ը:

Շախմատի կանանց 71-րդ ՀՀ առաջնության վեցերորդ խաղափուլից հետո 6 միավորով մրցաշարի առաջատարն է Մարիա Գևորգյանը, 4,5 միավորով երկրորդ տեղում է Աննա Հայրապետյանը, իսկ 4 միավորով երրորդ տեղում Սուսաննա Գաբոյանն է:

Նշենք, որ հունվարի 14-ից 17-ը տեղի են ունեցել 2016 թվականի շախմատի ՀՀ առաջնությունների երրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ խաղափուլերը:

Տղամարդկանց առաջնության երրորդ խաղափուլում Զավեն Անդրիասյանը հաղթել է Հովիկ Հայրապետյանին, Լևոն Բաբուջյանը՝ Արման Միքայելյանին, Սամվել Տեր-Սահակյանը՝ Նորայր Թորոսյանին, իսկ մյուս երեք պարտիաները՝ Հովհաննես Գաբուզյան-Կարեն Գրիգորյան, Ռոբերտ Հովհաննիսյան-Մանուել Պետրոսյան և Տիգրան Լ. Պետրոսյան-Արման Փաշիկյան, ավարտվել են ոչ ոքի արդյունքով:

Չորրորդ խաղափուլում Հովիկ Հայրապետյանը Արման Փաշիկյանի հետ պարտիան ավարտել է ոչ ոքի արդյունքով, Մանուել Պետրոսյանը հաղթել է Տիգրան Լ. Պետրոսյանին, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Նորայր Թորոսյանին, Սամվել Տեր-Սահակյանը՝ Արման Միքայելյանին, Լևոն Բաբուջյանը՝ Կարեն Գրիգորյանին, իսկ Զավեն Անդրիասյանը՝ Հովհաննես Գաբուզյանին:

Հինգերորդ խաղափուլում Հովիկ Հայրապետյանը հաղթել է Հովհաննես Գաբուզյանին, Զավեն Անդրիասյանը՝ Լևոն Բաբուջյանին, Կարեն Գրիգորյանը՝ Սամվել Տեր-Սահակյանին, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Արման Միքայելյանին, Արման Փաշիկյանը՝ Մանուել Պետրոսյանին, իսկ Տիգրան Լ. Պետրոսյան–Նորայր Թորոսյան պարտիան ավարտվել է ոչ ոքի արդյունքով:

Վեցերորդ խաղափուլում Հովիկ Հայրապետյան–Մանուել Պետրոսյան պարտիան ավարտվել է ոչ ոքի արդյունքով, Արման Փաշիկյանը հաղթել է Նորայր Թորոսյանին, Տիգրան Լ. Պետրոսյանը՝ Արման Միքայելյանին, Ռոբերտ Հովհաննիսյանը՝ Կարեն Գրիգորյանին, Զավեն Անդրիասյանը՝ Սամվել Տեր-Սահակյանին, Հովհաննես Գաբուզյանը՝ Լևոն Բաբուջյանին:

Կանանց մրցաշարի երրորդ խաղափուլում Սիրանուշ Ղուկասյանը հաղթել է Մանե Ադամյանին, Մարիա Գևորգյանը՝ Աննա Մ. Սարգսյանին, Աննա Հայրապետյանը՝ Նարինե Գասպարյանին, Սուսաննա Գաբոյանը՝ Արմինե Բաբայանին: Սոնա Ասատրյան-Արփինե Գրիգորյան պարտիան ավարտվել է ոչ ոքի արդյունքով:

Չորրորդ խաղափուլում Սիրանուշ Ղուկասյանը հաղթել է Արմինե Բաբայանին, Սուսաննա Գաբոյանը՝ Նարինե Գասպարյանին, Աննա Հայրապետյանը՝ Աննա Մ. Սարգսյանին, Մարիա Գևորգյանը՝ Արփինե Գրիգորյանին, Սոնա Ասատրյանը՝ Մանե Ադամյանին:

Հինգերորդ խաղափուլում Սիրանուշ Ղուկասյանը հաղթել է Սոնա Ասատրյանին, Մարիա Գևորգյանը՝ Մանե Ադամյանին, Աննա Հայրապետյանը՝ Արփինե Գրիգորյանին, Աննա Մ. Սարգսյանը՝ Սուսաննա Գաբոյանին, իսկ Արմինե Բաբայան-Նարինե Գասպարյան պարտիան ավարտվել է ոչ ոքի արդյունքով:

Վեցերորդ խաղափուլում Սիրանուշ Ղուկասյան-Նարինե Գասպարյան պարտիան ավարտվել է ոչ ոքի արդյունքով, Արմինե Բաբայանը հաղթել է Աննա Մ. Սարգսյանին, Սուսաննա Գաբոյանը՝ Արփինե Գրիգորյանին, Աննա Հայրապետյանը՝ Մանե Ադամյանին, Մարիա Գևորգյանը՝ Սոնա Ասատրյանին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում