ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 18-ի ժամը 17:30-ի դրությամբ` սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով երկկողմանի փակվել է Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհի Ծաղկահովիտ-Ալագյազ հատվածը: Այս մասին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից:
Իրավիճակի փոփոխության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:









































