Ֆրանսիայի մի շարք շրջաններում հորդառատ անձրևները ուժեղ ջրհեղեղների պատճառ են դարձել: Այս մասին հաղորդում է Euronews-ը:
Ծանր դրությունը պահպանվում է Յոնն գետի և դրա վտակների շրջանում: Սանսե քաղաքում գետում ջրի մակարդակը երկուշաբթի բարձրացել էր մինչև 90 սմ: Բուրգունդիայի վարչական կետրոնում՝ Դիժոնում, հանգստյան օրերին ջրով էին ողողվել հարյուրավոր տներ: Այժմ այդ շրջանում ջուրը հետ է քաշվել:







































