Meddaily.ru-ի փոխանցմամբ՝ գաղտնիք չէ, որ սթրեսն ունակ է շատ բան փոխել դեպի վատը, և քաշը կորցնելու ունակությունը բացառություն չէ։ Ֆլորիդայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ քրոնիկ սթրեսի պայմաններում նիհարելը շատ բարդ է։
Մասնագետները համապատասխան հետազոտություն են անցկացրել վանդակներում գտնվող մկների վրա, որի արդյունքները վկայել են, որ քրոնիկ սթրեսը խթանում է բետատրոֆինի սպիտակուցի մշակման գործընթացը, ինչն էլ իր հերթին ճնշում է ճարպի այրմանը մասնակցող ֆերմենտի ակտիվությանը։ Արդյունքում օրգանիզմում կուտակվում է ավելի շատ ճարպ։
Գիտնականները կարծում են, որ սթրեսի մակարդակի նվազեցումն օգնում է քաշ գցելուն։








































