Պակիստանի դատարանն այսօր արդարացնող վճիռ է կայացրել երկրի նախկին նախագահ, գեներալ Պերվես Մուշարաֆի համար՝ Բելուջիստանի ազգայնականների առաջնորդ Աքբար Բուգտիին 2006 թվականին սպանելու գործով։ Այս մասին հայտնում է France Presse-ը՝ հղում անելով Մուշարաֆի փաստաբանին։
Բուգտիին, որը դեմ է հանդես եկել Մուշարաֆի ռեժիմին և կողմ՝ Բելուջիստանի ինքնավարությանը, Մուշարաֆի կառավարությունը մեղադրել է հեղաշրջման նախապատրաստման համար։
Գեներալը գործով գրավի դիմաց ազատ էր արձակվել 2013 թվականի հոկտեմբերին։ Նա անցնում է ևս մի քանի գործով։
Մուշարաֆի անունը 2013-ին ներառվել է Պակիստանի ՆԳՆ «սև ցուցակում»: Պաշտպանությունը դիմել է դատարան՝ նրա անունը ցուցակից հանելու խնդրանքով։
Մուշարաֆն անցնում է նաև պետական դավաճանության գործով։ Քննության վարկածով՝ Մուշարաֆը, որը 2001-2008 թվականներին զբաղեցրել է Պակիստանի նախագահի պաշտոնը, պետական դավաճանություն է իրականացրել 2007 թվականին, երբ արտակարգ դրություն է սահմանել և հրամայել ձերբակալել Գերագույն դատարանի անդամներին։ Պակիստանի օրենքներով՝ պետական դավաճանությունը պատժվում է մահապատժով կամ ցմահ ազատազմամբ։ Պետական դավաճանության վերաբերյալ գործը նախաձեռնվել էր 2013 թվականին, կառավարության կողմից։









































