Rosbalt լրատվական գործակալության փոխանցմամբ՝ եթե Թեհրանը խախտի միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագրի պայմանները, ապա ԵՄ-ն կվերսկսի նրա դեմ պատժամիջոցային ռեժիմը։ Այդ մասին նշված է ԵՄ պաշտոնական տեղեկագրում։
ԵՄ-ն իր համար այդ իրավունքն ամրագրել է փաստաթղթի տեսքով, եթե Իրանը ամբողջ ծավալով չկատարի իր պարտավորությունները։
Դրա հետ մեկտեղ՝ ԵՄ-ն չեղյալ է հայտարարել Իրանի դեմ սահմանած տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները։
Սրանից առաջ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել 11 ընկերությունների ու անձանց դեմ, որոնք կապված են Իրանի հրթիռային ծրագրի հետ։ Խոսքը բալիստիկ հրթիռների փորձարկումների մասին է։




































