Գիտնականները ենթադրում են, որ ծովային սարդերը բևեռային Արկտիկայում և հարավային օվկիանոսներում խոշորանում են «բևեռային գիգանտիզմ» անվանումն ստացած առեղծվածային երևույթի պատճառով: Ութոտնանի էակներն այժմ արդեն կարող են հասնել 25 սմ-ի՝ հայտնում է The Sun-ը:
Անտարկտիդայի հետազոտողները ստուգել են այն ենթադրությունը, համաձայն որի՝ ջրի ցածր ջերմաստիճանն ազդում է ծովային սարդերի անսովոր աճի վրա: Սառը ջրում թթվածինն ավելի շատ է, քան տաք ջրում: Գիտնականները ենթադրում են, որ այդ փաստն է ազդում սարդերի աճի վրա:
Ծովային սարդեր ապրում են գործնականում բոլոր խորություններում: Ներկայումս հայտնի է ավելի քան 1000 ժամանակակից տեսակ:








































