Մադրիդի «Ռեալ»-ը չի պատրաստվում հրաժարվել թիմի արգենտինացի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի ծառայություններից:
Նախորդ շաբաթ իսպանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ Դի Մարիայի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը, «Մանչեսթեր Սիթի»-ն, ՊՍԺ-ն և մի շարք այլ ակումբներ:
Իսպանական գրանդը հայտնում է, որ կիսապաշտպանը երկարաձգել է պայմանագրի ժամկետը նախորդ տարվա օգոստոսին: Ակումբը չի պատրաստվում վաճառել Դի Մարիայի տրանսֆերը:
Հիշեցնենք, ֆուտբոլիստն Իսպանիա է տեղափոխվել 2011 թվականին` «Բենֆիկա»-ից: Դի Մարիայի` «Ռեալ»-ի հետ գործող պայամանգրի ժամկետը վավերական է մինչև 2016 թվականը:





































