Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնը, Բեռնի Սանդերսն ու Մարտին Օ’Մելին Հարավային Կարոլինա նահանգի Չարլսթոն քաղաքում իրենց դեբատները սկսել են Մարտին Լյութեր Քինգի սոցիալ-քաղաքական ժառանգության մասին հիշողություններով և նրա գործը շարունակելու խոստումներով: Այս մասին գրում է TASS-ը:
Պատասխանելով Սպիտակ տանը հայտնվելու առաջին 100 օրվա իրենց առաջնահերթություններին վերաբերող հարցին՝ նրանցից յուրաքանչյուրը շոշափել է թեմայի գրեթե նույն շրջանակը՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումից և «լավ վճարվող աշխատատեղերի» ստեղծումից մինչև բժշկական ապահովագրման համակարգի ամրապնդում:
Իր ելույթում Սանդերսը վստահություն է հայտնել, որ երկրին «քաղաքական հեղափոխություն» է անհրաժեշտ՝ ներկայիս կարգը փոխելու համար, երբ «գրեթե ողջ հարստությունը բաժին է ընկնում հարուստ ամերիկացիների վերին 1 տոկոսին»:







































