Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել ԵՏՄ-ի ու Հոնկոնգի միջև ազատ առևտրի գոտու ստեղծումը։ RIA Novosti-ի փոխանցմամբ՝ նա այդ մասին հայտարարել է՝ ելույթ ունենալով Հոնկոնգում Ասիական ֆինանսական ֆորումին։
«Մենք վերջերս ազատ առևտրի գոտու առաջին համաձայնագիրն ենք կնքել ԵՏՄ-ի ու Վիետնամի միջև, այժմ բանակցություններ ենք վարում Իսրայելի հետ։ Պատրաստ ենք քննարկելու այդ հարցը Հոնկոնգի հետ»,- հայտարարել է փոխվարչապետը։









































