ԱՄՆ նախագահի պաշտոնին հավակնող Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ժամանակը, երբ իր անձնական կյանքը հանրության սեփականությունն էր, անցյալում է: Նման կարծիք է նա հայտնել CNN հեռուստաալիքի եթերում՝ պատասխանելով իր սկանդալային անցյալի մասին հարցին: Գործարարի խոսքով՝ այժմ ինքը վարում է ճիշտ կենսակերպ:
«Ես ապրում եմ բոլորովին այլ կյանքով՝ ոչ այնպիսի, ինչպիսին, ամենայն հավանականությամբ, շատերը պատկերացնում են: Ես խոսում եմ վերջին տարիների մասին: Ձգտում եմ ճիշտ ապրել, և դա ինձ մոտ ստացվում է: Ես Աստծու հետ շատ լավ հարաբերություններ ունեմ»,- ասել է Թրամփը:
69-ամյա քաղաքական գործչի խոսքով՝ ինքը վայելում է նաև ավետարանչական քրիստոնյաների վստահությունը:









































