Գերմանիայի Դյուսերդոլֆ քաղաքի ոստիկանությունը 40 մարդու է ձերբակալել կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գործողության ընթացքում «աֆրիկյան և արաբական» անձանց շրջանում: Այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Գործակալության տվյալներով` ռեյդեր են տեղի ունեցել քաղաքի 18 հաստատությունում: Իրավապահ ուժերը ստուգել են 294 մարդու, որոնց մեծամասնությունը ծագումով Հյուսիսային Աֆրիկայից է: 38 ձերբակալվածների իշխանությունները կասկածում են Գերմանիայում ապօրինի բնակվելու համար:
Գործողության անցկացումը նախատեսված էր դեռևս 2015-ին: Դա կապ չունի Քյոլնի բնակիչների և բնակչուհիների վրա կատարված հարձակումների հետ:









































