Ֆուտբոլի Իսպանիայի Լա լիգայի 20-րդ տուրում «Վալենսիա»-ն «Մեստալյա» մարզադաշտում ընդունեց «Ռայո Վալյեկանո»-ին:
Հյուրերը, որ մրցաշարային աղյուսակի հետնապահներից են, կարողացան մեկ միավոր կորզել Գարի Նևիլի գլխավորած «չղջիկներ»-ից և մոտ են վտանգավոր գոտուց դուրս գալուն:
Հետաքրքրական է, որ Գարի Նևիլի գլխավորությամբ «Վալենսիա»-ն ոչ մի կերպ չի կարողանում հաղթանակ տանել Իսպանիայի Պրիմերայում: Այս հանդիպումը վալենսիացիների 9-րդ անընդմեջ սայթաքումն է Իսպանիայի առաջնությունում:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում խոսակցություններ են շրջանառվում, որ «Ռայո Վալյեկանո»-ն հետաքրքրված է Հայաստանի ազգային հավաքականի ու Մոսկվայի «Սպարտակ»-ի կիսապաշտպան Արազ Օզբիլիսի ծառայություններով:
Իսպանիայի Լա լիգա. 20-րդ տուր. «Վալենսիա» – «Ռայո Վալյեկանո»՝ 2:2
Գոլերը՝ 15´ Սանչես Լուիս Խոզաբեդ(0:1), 55´ Ալվարո Նեգրեդո(1:1), 69´ Դիեգո Լյորենտե(1:2), 88´ Պակո Ալկասեր(2:2)








































