Վրաստանը կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, եթե կատարի ռազմա-քաղաքական բլոկում ներգրավվելու բոլոր պահանջները: Այս մասին Եվրախորհրդարանում հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը՝ ելույթ ունենալով արտաքին գործերի և պաշտպանության ու անվտանգության հարցերով կոմիտեների համատեղ հանդիպմանը: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:
Ռասմուսենի խոսքով՝ 2008-ին Բուխարեստում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի որոշումը, համաձայն որի՝ Վրաստանն ապագայում կդառնա ՆԱՏՕ-ի անդամ, ուժի մեջ է մնում: Դաշինքի գլխավոր քարտուղարը նշել է, որ այդ պահը դեռևս չի եկել, դեռ շատ աշխատանք կա, և որ ամեն ինչ Վրաստանի ձեռքում է:
«Միևնույն ժամանակ ես գոհ եմ, որ Վրաստանի նոր կառավարությունը հաստատել է ՆԱՏՕ-ին անդամագրվելու իր ձգտումը»,- ասել է Ռասմուսենն ու հավելել, որ Վրաստանը պետք է ցույց տա, որ համապատասխանում է պահանջվող չափորոշիչներին:







































