Բռնցքամարտի երկու քաշային կարգերի աշխարհի նախկին չեմպիոն Դևիդ Հեյն(27-2, 25 նոկաուտ) առավելության է հասել Մարկ դե Մորիի(30-2-2, 26 նոկաուտ) նկատմամբ:
Հեյը հենց մենամարտի սկզբից հարձակվել է, աջ ձեռքով հուժկու հարվածներ կատարել, իսկ մրցակիցը փորձել է նահանջել ու հակագրոհ կազմակերպել, սակայն մինչև առաջին ռաունդի ավարտը Մորին հայտնվել է նոկաուտում:
2012 թվականից ի վեր Դևիդ Հեյի համար սա առաջին մենամարտն էր: Իր նախորդ մենամարտում ևս Դևիդ Հեյը հաղթել է նոկաուտով՝ տապալելով Դերեկ Չիսորային:
Հեյի համար 2016 թվականի գերակա խնդիրն Էնթոնի Ջոշուայի հետ մենամարտում առավելության հասնելն է: