ԱՄՆ-ում հայտնի են վիճակախաղի առաջին հաղթողները, որոնք այս շաբաթ դարձել են ավելի քան մեկուկես միլիարդ դոլարի տեր՝ տեղեկացնում է TCH-ը:
Երեք երջանիկ տոմսերից մեկի շահողն է Թենեսից Ջոն և Լիզա Ռոբինսոններ զույգը: Նրանք հավակնում են գումարի մեկ երրորդ մասին տիրանալուն, սակայն ասում են, որ սկզբունքորեն չեն փոխի իրենց կյանքը: Չեն թաքցնում, որ երազել են շահումի մասին, սակայն ավելի փոքր գումարի չափով, որպեսզի վճարեն իրենց դստեր ուսման համար: Այժմ էլ մտադիր չեն շքեղություններ թույլ տալ իրենց, ոչ էլ թողնել աշխատանքը. գումարը կներդնեն ինչ-որ տեղ, որպեսզի հետագայում երեխաները ոչ մի բանի կարիք չունենան:







































