Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը կոչ է արել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել` նրա հրթիռային ծրագրի պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
«Ես թեթևացած շունչ քաշեցի` իմանալով Իրանի կողմից ձերբակալված ամերիկացիների ազատ արձակման մասին»: Նա ընդգծել է, որ նախագահի պաշտոնին անցնելուց հետո, այնուամենյանիվ, Թեհրանի նկատմամբ կկիրառի «վստահիր, բայց ստուգիր» մոտեցումը:
«Իրանը բալիստիկ հրթիռների ստեղծման իր ծարգրով դեռևս խախտում է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերը, ինչին անհրաժեշտ է հստակ վճռականությամբ ու վստահությամբ նոր պատժամիջոցներով պատասխանել»,- հավելել է Քլինթոնը:








































