Գերմանիայում Դյուսելդորֆի ոստիկանությունը մերձկայարանային արաբական Մագրիբ թաղամասում անցկացնում է հատուկ գործողություն՝ թմրավաճառների փնտրման նպատակով: Այս մասին հայտնում է N-24 հեռուստաալիքը:
Գործողությունը սկսվել է տեղական ժամանակով ժամը 20.30-ից, որին մասնակցում են 300 ոստիկան, այդ թվում՝ դաշնային ոստիկանությունը:
Հեռուստաալիքը նշում է, որ «նախնական քննության տվյալներով՝ որոշակի ժամերի թաղամասում հավաքվում են մարդիկ, ովքեր կասկածվում են մանր գողությունների, կողոպուտների և թմրանյութի վաճառքի մեջ»:
Հատուկ գործողության արդյունքները հայտնի կդառնան հունվարի 17-ին:









































