Կապված իենի և եվրոյի ամրապնդման հետ՝ հնարավոր է վերսկսվի «գլոբալ արժութային պատերազմ», քանի որ դա Ճապոնիայում և Եվրոպայում կարող է հանգեցնել դրամավարկային խթանման քաղաքականության ակտիվացման: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Նշվում է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում 3 անգամ իենը զգալիորեն ամրապնդվել է դոլարի նկատմամբ, իսկ եվրոն աճել է հիմնական արտարժույթների մեծ մասի նկատմամբ:
Սակայն Չինաստանի տնտեսության դանդաղեցման և այլ երկրների տնտեսությունների անհավասար վերականգնման ֆոնին կրճատվել է ԱՄՆ տնտեսության աճը և աշխարհի հետ նրանց դրամավարկային քաղաքականությունը: Այս գործոններն ազդում են դոլարի վրա, որոնց արդյունքում կարող են խափանվել Եբրոպական կենտրոնական բանկի և Ճապոնիայի կենտրոնական բանկի ծրագրերը, որոնց համար ձեռնտու է իրենց արժույթների ցածր միավորը:
«Արժութային պատերազմը դեռևս ողջ ու առողջ է: Եթե դոլարն անկում է ապրում, ապա և՛ ԵԿԲ-ն, և՛ Ճապոնիայի կենտրոնական բանկը վերադառնում են խաղի մեջ»,- ասել է State Street Global Markets-ի մասնաճյուղի ղեկավարը:








































