Իրանում ազատ արձակված բանտարկյալների թվում է Washington Post-ի թղթակից Ջեյսոն Ռեզայանը՝ հաղորդում է Reuters-ը:
Նոյեմբերին Իրանի դատարանը լրագրողին ազատազրկման է դատապարտել իբր լրտեսության համար: Ոչ դատի ժամկետը, ոչ Թեհրանի կոնկրետ մեղադրանքները չեն հստակեցվել: Հարկ է նշել, որ ձերբակալությունից ի վեր՝ 2014-ի ամռանից մինչև 2015-ի աշուն, Ռեզայանին մեղադրանք ընդհանրապես չի առաջադրվել:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանում ազատ են արձակվել երկքաղաքացիություն ունեցող 4 բանտարկյալներ:










































