Հյուսթոնում KHOU-TV հեռուստաընկերության ուղիղ եթերում եղանակի տեսություն ներկայացնողը մի ակնթարթում համացանցային աստղ է դարձել, քանի որ սկսել է… զկռտալ:
Պարոն Փոլը շատ լավ է իմացել, որ առաջին զկռտոցից հետո այլևս չի կարող կանգ առնել, իսկ եթերի ընթացքում ջուր խմելու մասին միայն կարելի էր երազել: Դևիդ Փոլն ամբողջ հաղորդման ընթացքում զկռտացել է՝ անընդհատ հեռուստադիտողներից ներողություն խնդրելով: «Ես միշտ զկռտում եմ, երբ փոթորկային կանխատեսումներ եմ անում»,- կատակել է նա:
Նրա այս հետաքրքիր «կանխատեսումը» տեղադրված է Youtube-ում, որի օգտատերերն արդեն մի քանի օր է՝ հիանում են դրանով:









































