Մադրիդի «Ռեալ»-ը շարունակում է ջանքեր գործադրել Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերի ձեռքբերման համար:
Նշվում է, որ ՖԻՖԱ-ի պատժամիջոցների պատճառով «արքայական ակումբ»-ը պատրաստ է ձեռք բերել ֆուտբոլիստի իրավունքներն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ, քանի որ առաջիկա երկու պատուհանների ընթացքում գործարքներ իրականացնել չի կարող:
Թուրինյան ակումբը պատրաստ է հրաժարվել ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններից միայն այն դեպքում, եթե 150 մլն եվրո ստանա Պոգբայի տրանսֆերի դիմաց:









































