Սիդնեյում քաղաքային ավտոբուսի վարորդ Ամար Ֆահիդը փրկել է մի կնոջ կյանք, ով կորցրել է գիտակցությունը և դադարել է շնչել ավտոբուս բարձրանալուց մի քանի րոպե անց:
Ամարը մինչև բժիշկների ժամանելը տուժածին 12 րոպե արհեստական շնչառություն է տվել: Կնոջը հիվանդանոց են տեղափոխել: Նրա կյանքին այժմ վտանգ չի սպառնում:
Սիդնեյի իշխանությունները բարձր են գնահատել վարորդի այս արարքը՝ նրան որակելով իր բոլոր գործընկերների համար «գլխավոր օրինակ»:







































