Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը որոշեց զինված հանցախմբի գործով ձերբակալված «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի խափանման միջոցը՝ սահմանելով երկամսյա կալանք:
Հիշեցնենք, որ ըստ ԱԱԾ հաղորդագրության, «Հայրենիք եւ պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը եւ «Եղվարդի մարզակոշիկների ֆաբրիկա» ԲԲ ընկերության հիմնական բաժնետեր Վլադիմիր Առաքելյանը կասկածվում են Արթուր Վարդանյանի կողմից ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, կազմակերպված խմբի կազմում զենք եւ ռազմամթերք իրացնելու, պահելու մեջ, նախատեսված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով:
Լուսանկարը՝ Photolure-ի










































