Չնայած Հռոմի հակադրվելուն՝ Թուրքիան սպասում է, որ ԵՄ-ը կտա խոստացված 3 մլրդ եվրոն միգրացիոն ճգնաժամի դեմ պայքարի համար: Anadolu գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հունվարի 15-ին Բրյուսելում հայտարարել է ԵՄ գործերով Թուրքիայի նախարար Վոլկան Բոզքըրը թուրք-եվրոպական մամլո ասուլիսի ժամանակ:
«Կարևոր է, որ երբ 2 կողմ գործարք են կնքել, պարտավոր են կատարել տված խոստումները: Ես կարծում եմ, որ իր ներքին մեխանիզմների շնորհիվ՝ ԵՄ-ն կկատարի ընդունված որոշումները: Դա այն է, ինչ ակնկալում են Թուրքիայում»,- ասել է Բոզքըրը:
Նշվում է, որ չնայած Գերմանիայի վճռական աջակցությանը՝ Իտալիան արգելափակում է Թուրքիային օգնության փաթեթը, որը խոստացել է միջոցների տրամադրման դիմաց իր տարածքում 2,5 մլն փախստականի թույլ չտալ մտնել Եվրոպա: ԵՄ ներկայացուցիչները, սակայն, հույս են հայտնել, որ շուտով Հռոմը հակառակ որոշում կընդունի:







































