ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հարցազրույցում YouTube-ի օգտատերերին ասել է, որ հաճախ է իր հետ թալիսմաններ կրում, որոնք նվեր է ստացել տարբեր մարդկանցից, այդ թվում՝ Հռոմի պապից ստացած վարդարանը, պոկերի համար խաղանիշը, Բուդդայի ու հնդկական Հանումանա աստծու արձանիկները:
«Այն պահից ի վեր, երբ ես սկսեցի առաջադրվել ընտրողական պաշտոնների, ելույթների ժամանակ մարդիկ ինձ հանձնեցին տարբեր իրեր՝ որպես երջանկության թալիսման կամ հուշանվեր՝ իրեր, որոնք նրանց համար ինչ-որ բան են նշանակում: Ես այժմ սովորություն ունեմ՝ միշտ դրանք կրում եմ ինձ հետ՝ չնայած բոլորը չեմ կարող կրել»,- ասել է Օբաման:
«Ես մի քանի իր եմ ընտրում և պահում գրպանումս, որեսզի դրանք ինձ հիշեցնեն մարդկանց մասին, որոնց ես հանդիպել եմ, նրանց պատմած պատմությունների մասին»,- հավելել է ԱՄՆ նախագահը:
Օբաման տաբատի գրպանից հանել է մի քանի իրեր և հաղորդավարուհուն ցույց տվել: Դրանց թվում են եղել վարդարանը, որոնք նա նվեր է ստացել Հռոմի պապ Ֆրանցիսկոսից: Օբամայի խոսքով՝ ինքը հիանում է Ֆրանցիսկոսով, և նրա վարդարանն իր համար նշանակում է «խաղաղություն, փոխըմբռնում և էթիկական վարքագիծ»:







































