Եվրախորհրդարանի պատգամավորներից հետո Լեհաստանում վիճելի բարեփոխումները ցանկանում են քննարկել ԵԽԽՎ-ում։
ԵԽԽՎ առաջիկա նստաշրջանին դեբատներ կկազմակերպվեն Լեհաստանի ժողովրդավարական գերատեսչությունների վերաբերյալ՝ հայտնում է Լեհաստանի ռադիոն։
Քննադատները մեղադրում են Լեհաստանի նոր կառավարությանը դատական համակարգի անկախության և խոսքի ազատության քայքայման մեջ։ Իրենց հերթին կողմնակիցներն ասում են, որ իշխանություններն ունեն կաթոլիկ և ազգային արժեքները պահպանելու և Բրյուսելից իրենց անկախությունը ցույց տալու իրավունք։
Դեբատների անցկացմանն աջակցել են ԵԽԽՎ ամենամեծ քաղաքական խմբերը։ Համաձայն հրապարակված ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ծրագրի՝ դեբատները կնշանակվեն հունվարի 28-ին։









































