ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տան արևելյան թևում հարցազրույց է տվել YouTube-ի հիմնադիրներ Դեսթին Սանդլինին, Ինգրիդ Նիլսենին և Ադանդե Թորնին, հայտնում է gazeta.ru-ն:
Հարցազրույցի ընթացքում Օբաման խոստովանել է, որ չի տեսել «Աստղային պատերազմներ» ֆիլմի վերջին մասը, սակայն ասել է, որ բոլոր կերպարներից իրեն ամենից շատ դուր է գալիս Հան Սոլոն: Օբաման պարզաբանել է, որ այդ տիեզերական օդաչուին, որի դերը կատարում է հայտնի հոլիվուդյան դերասան Հարիսոն Ֆորդը, համարում է «որոշ չափով ապստամբ»:
Իսկ այն հարցին, թե «Աստղային պատերազմներ» ֆիլմաշարքից որ մասն է ամենաշատը նրա դուրը գալիս, Օբաման առանց տատանվելու պատասխանել է. «Առաջին»: Օբաման ընդգծել է, որ երիտասարդ տարիներին այդ ֆիլմը դիտելուց իր մեջ մնացել է ամենաջերմ հիշողություններ:








































