Shana լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի Ազգային լցանավային ընկերությունն ամբողջովին պատրաստ է նավթի փոխադրումներ սկսել այն բանից հետո, երբ իրանական նավթային ընկերությունները ձերբազատվեն միջազգային պատժամիջոցներից։ Այս մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ալի Աքբար Սաֆաին։
Նրա խոսքով՝ պատժամիջոցների վերացումը կառնչվի ոչ միայն իրանական լցանավային ընկերություններին, այլև նրանց հետ կապված ապահովագրական ընկերություններին։
Սաֆաին հավելել է, որ իր ընկերությունը վերջին 9 ամսում իրականացրել է 70 միլիոն տոննա նավթի ու նավթամթերքի փոխադրում։









































