Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պետք է իրագործեն ահաբեկչական խմբավորումների ֆինանավորման դեմ պայքարի՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի դրույթները՝ սիրիական պատերազմը դադարեցնելու համար։ Այս մասին հայտնում է Sputnik գործակալությունը՝ հղում անելով Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմին։
«Եթե այդ հարևան երկրները՝ Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը, իրագործեն ահաբեկչության դեմ պայքարի բանաձևը, ապա 70 տոկոսով մեր ճգնաժամը կավարտվի, իսկ մնացած 30 տոկոսը ես խոստանում եմ դադարեցնել մինչև տարեվերջ»,- հայտարարել է Մուալեմը։
Գործակալության տվյալներով՝ բազմաթիվ փորձագետներ, ոչ պետական կազմակերպություններ և ԶԼՄ-ներ այդ երեք երկրներին բազմիցս անվանել են տարածաշրջանում ահաբեկչության հովանավորներ։ ՄԱԿ-ի ԱԽ-ն դեկտեմբերի 17-ին միաձայն ընդունել էր Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից նախապատրաստած 2253 բանաձևը՝ ուղղված ահաբեկչական խմբերի ֆինանսավորման դեմ պայքարի ուժեղացմանը։








































