Ֆրանսիական «Յառաջի» փոխանցմամբ՝ պրոֆեսոր Եղիա-Նոել Կարապետյանը հունվարի 12-ին ընտրվել է Փարիզյան հանրային հիվանդանոցների բժշկական հանձնաժողովի նախագահ:
Այս հանձնաժողովը բժշկական աշխարհում յուրատեսակ խորհրդարան է: Կարապետյանը այդ պաշտոնում կփոխարինի Լոյիք Գափրոնին, որը 4 տարվա պաշտոնավարումից հետո այլևս չի դրել իր թեկնածությունը:







































