ԱՄՆ վարչակազմը «կարևոր ուղենիշ» է համարում Գուանտանամոյի ռազմական բանտում կալանավորների թվի կրճատումը մինչև 93 մարդ: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
«Դա կարևոր ուղենիշ է բանտի փակման ճանապարհին»,- ասել է նա: Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ը շարունակում է տքնաջանորեն աշխատել կալանավորների թվի կրճատման վրա՝ պատասխանատու և անվտանգ տեղափոխումների միջոցով»:
Էռնեստը նշել է, որ ԱՄՆ վարչակազմը կոնգրեսին կներկայացնի բանտի փակման նախագիծ:










































