WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի հաջորդ մրցակիցը կլինի 24-ամյա Ջիլբերտո Ռամիրեսը: 35-ամյա Աբրահամը մեքսիկացի բռնցքամարտիկի հետ կմենամարտի ապրիլի 9-ին: Այդ մասին հայտնում է ESPN-ը:
Միակ հարցը, որ դեռ համաձայնեցված չէ, դա մենամարտի անցկացման վայրն է: Այն կկայանա Բեռլինում կամ Լաս Վեգասում: Քննարկվում է նաև Նյու Յորքի տարբերակը:
Տեղեկությունների համաձայն՝ մենամարտի կազմակերպիչներն այդ հարցում համաձայնության չեն եկել, ուստի՝ WBO-ի գրասենյակում աճուրդի է հանվել Աբրահամի մենամարտի անցկացումն ընդունելու հեղինակային իրավունքը: