2015/16 թվականների մրցաշրջանի առաջին մրցափուլում Դոնեցկի «Օլիմպիկ»-ի կազմում ամենաշատ գոլային փոխանցումներն է կատարել հայ ֆուտբոլիստ Գեղամ Կադիմյանը:
Նա իր ակտիվում գոլային 3 փոխանցում է կատարել: Հարկ է նշել, որ մրցաշրջանի երկրորդ փուլը Կադիմյանը կանցկացնի այլ ակումբում, որի ընտրության հարցում ֆուտբոլիստը դեռ վերջնական որոշում չի կայացրել:
Նրա ծառայություններով հետաքրքրված են ուկրաինական և ռուսական ակումբներ:






































