Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

«Հին Երևան» նախագիծը միանշանակ բիզնես շահ է (տեսանյութ)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքաշինարար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը:

– Սարհատ, օրերս Սերժ Սարգսյանը ծանոթացավ «Հին Երևան» նախագծին: Նշվեց, որ նախագծի նպատակն է պահպանել քաղաքի պատմաճարտարապետական, գեղագիտական տեսքը: Արդյոք նախագծին ծանո՞թ եք, ի՞նչ դիրքորոշում ունեք այս նախագծի վերաբերյալ:

– Միանշանակ «Հին Երևան» նախագիծը ժամանակավրեպ է: 2005-ին, երբ մենք աջակցում էինք այս գաղափարի կյանքի կոչմանը և ստորագրահավաք էինք կազմակերպում, այն ժամանակ դեռևս ամբողջովին չէին քանդվել քաղաքի գլխավոր պողոտայի՝ Արամի, Փավստոս Բուզադի փողոցների երկու կողմի կառուցապատումները, դեռևս երկու-երեք այլանդակ բարձրահարկները չէին «բուսնել» օպերայի շուրջը, և բոլորովին այլ իրավիճակ էր: Այսօր «Հին Երևանը» շիրմա է, ոչ պրոֆեսիոնալ մոտեցում, որը տրամաբանական շարունակությունն է քաղաքի մյուս այլանդակությունների:  Երևանի հին քանդված շենքերի քարերը չեն պահպանվել, ինչպես տեսանք, Հին Երևանը նախագծող ճարտարապետը չգիտի՝ դրանք որտեղ են, և  բլեֆ է, թե իբր այդ քարերով են վերակառուցում, նման մի բլեֆ էլ իրականացվում է կառավարության շենքի հետևում՝ Հայ-բարեգործական ընդհանուր միության շենքի կառուցման շուրջ, թե իբր քաղաքային դումայի շենքի քարերով են կառուցում, ինչը սուտ է: Փաստորեն, ստեղծվում է «Հին Երևան» պատմաճարտարապետական թաղամասը, որի մի կողմում՝ Բուզանդի և Արամի փողոցներում, արդեն վեր են խոյացել այլանդակ ու անընդունելի, հակապատմական 15-16-հարկանի բարձրահարկ շենքեր, որոնց մյուս կողմում լինելու են պատմաճարտարապետական ինչ-որ արժեք ունեցող շենքերի ֆասադները, շենքերի ներսույթները բոլորը վերացել են, չեն պահպանվել. այդ շենքերը տեղափոխման արդյունքում կորցնում են իրենց ամբողջ ճարտարապետական արժեքը: Այդ նույն մտայնությունն է, որ տիրում է մեզ մոտ երկար ժամանակ: Նույն կերպ վարվեցին Փակ շուկայի դեպքում, որ շենքը պահպանել նշանակում է` ֆասադը պահպանել: Սա հակաճարտարապետական, հակամշակութային և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում է, այսինքն՝ եթե մեկ հոգի Հայաստանում հետամուտ լինի և այս հարցերը բարձրացնի եվրոպական մակարդակով, ապա ՀՀ-ն շատ տխուր վիճակում կհայտնվի: Սա անընդունելի նախագիծ է, և սա գործիք է, որ մի քանի պատմական շենքերի, այդ թվում՝ Աֆրիկյանների շենքի քանդման ծրագիրը վերջնականապես իրականացվի:

– Այսինքն՝ այստեղ ոչ թե պատմաճարտարապետական արժեքը փրկելու խնդիր է դրված, այլ նորից բիզնես շահի՞:

– Միանշանակ բիզնես շահ է, որի միջոցով մի քանի ստախոս ճարտարապետներ փորձում են իրենց  հերթական պատվերները «փախցնել», սա քաղաքում նոր բիզնես-կենտրոն կառուցելու ցանկությունն է, որը ուղղակի օգտագործվում է  հուշարձանների անվան տակ:

– Օրերս քաղաքացիական ակտիվիստները Պուշկինի 25 շենքի փրկության հարցն են բարձրացրել, խոսեցին վտանգների մասին: Քաղաքապետարանը ասում է, որ չի փոխվելու շենքի ճարտարապետական տեսքը:

– Պատմական միջավայրի անվան տակ որոշ մարդիկ շատ լավ կարողանում են իրենց դրսևորել, այդ մարդկանց համար պատմաճարտարապետական հուշարձանը միայն ֆասադն է, այս շենքը ունի ինտերիեր, այս շենքը ունի աստիճանավանդակներ, որոնք շատ լավ պահպանվել են, և ամենակարևորը, այս շենքի հետևում չի պրոյեկտվում 18-20-հարկանի ապակեպատ, հիմնականում միջին կարգի ճարտարապետական գործեր, որովհետև այսօր կենտրոնում ակտիվ նախագծողները հիմնականում միջին կարգի ճարտարապետներ են, ովքեր ստեղծել են Հյուսիսային պողոտան և այլն: Այսինքն՝ երբ հյուրանոցի վրա բերում ես ռեստորան ես բացում, միանշանակ շենքը իր ճարտարապետական արժեքը կորցնում է: Իսկ եթե ցանկացած մասնագետ պատրաստ է գալ տետ-ա-տետ հիմնավորել, որ դրանով չի տուժում շենքի պատմաճարտարապետական արժեքը, ես պատրաստ եմ նրան միջազգային կոնվենցիաներով ու փորձով ապացուցել, որ դա սուտ է, և դրանով շենքը կորցնում է իր պատմաճարտարապետական արժեքը: Հույս ունեմ, Մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհուրդը, որը շատ ավելի սկզբունքային է, քան քաղաքապետարանի քաղաքաշինական խորհուրդը, թույլ չի տա, որ այս ծրագիրն իրականացվի, քանի որ այստեղ ամբողջ պատմական թաղամասի մասին է խոսք գնում:

– Քանի որ «Հին Երևանը» փոքր տարածքում է ամփոփվում, արդյոք հնարավո՞ր չէր այն այստեղ իրականացնել՝ առանց շենքերի տարհանման:

– Բա ինչպես փող աշխատեն (ծիծաղում է): Դա արվում է փող աշխատելու համար, դա արվում է, որպեսզի Երևանի կենտրոնում նոր կառուցապատման հնարավորություններ լինեն, դա արվում է, որպեսզի ինչ-որ մարդիկ կարողանան այս մոնոպոլ վիճակում  պատվեր ստանալ, միայն դրա համար: Եվ որևէ մեկը թող չասի, թե սա հանուն երևանցիների բարօրության, հանուն Երևանի է արվում:

– Հիմա ավելի շատ են խոսում քաղաքի կենտրոնում  ցանկացած շինարարություն դադարեցնելու անհրաժեշտության մասին, որևէ ժամանակահատվածով հնարավո՞ր է դադարեցնել կենտրոնի շինարարական աշխատանքները:

– Միջազգային փորձից բազմաթիվ օրինակներ կարող եմ բերել, երբ ժամանակավորապես դադարեցվում է նոր թույլտվությունների տրամադրումը ինչ-որ քաղաքականության վերանայման շրջանակում: Այսինքն՝  երբ ասվում է գլխավոր հատակագիծը լավը չէ (օրինակ՝ երբ սահմանադրությունդ և կամ օրենքդ լավը չէ, դու չես խախտում այն, դու չես անում գործողություն, մինչև դու սահմանադրությունը կամ օրենք չես  հարմարեցնում  քո այսօրվա պահանջներին և նոր դրանից հետո կատարում ես քայլերը), այն պետք է ժամանակավորապես դադարեցվի, որ հասկանանք՝ ինչ պետք է արվի: Քանի դեռ քաղաքի կենտրոնում թույլ է տրվում կոնկրետ հողամասի վրա կառուցել 18-հարկանի շենք, ոչ մի ինվեստոր երկհարկանի շենքի վրա մեծ գումարներ չի ներդնելու:  Դա բացառվում է, և նույն տրամաբանությամբ հնարավոր չէ «Հին Երևան» նախագիծն իրականացնել: Եթե դու ինվեստոր ես և ունես 5 մլն դոլար, եթե կարող ես Երևանի կենտրոնում հող գնել և կառուցել 19-հարկանի շինություն, ինչո՞ւ պետք է  հրաժարվես: Այսպիսով, քաղաքի կենտրոնի ամբողջ հայեցակարգը պետք է փոխվի: Պետք  է դրա դեմն առնել, ասել որ Երևանի կենտրոնում առավելագույնը չորս հարկ է  թույլատրվում: Ուղղակի ցանկություն և քաղաքական կամք է պետք, հիմա չկա քաղաքական կամք, փոխարենը կան կեղծավորներ մասնագետներ:

– Կարծում եք՝ «Հին Երևան» նախագիծը կյանքի չի կոչվի, որովհետև այնտեղ բիզնես շահ չկա՞:

– Քանի դեռ Երևանի կենտրոնում կարող  է կառուցել տասնութ հարկ, այնտեղ ոչ ոք չի կառուցելու չորս հարկ: Պետք է առհասարակ արգելել Երևան քաղաքի բազմահարկերի կառուցումը: Քաղաքը պետք է բեռնաթափել, կառավարել և խելամիտ կառուցապատել, ոչ թե վայրենի մարդկանց գրպանը լցնելով կառուցապատում իրականացնել:

– Ձեր կարծիքով` մինչև քանի՞ տարի պետք է դադարեցնել կենտրոնում կառուցապատումները:

– Մինչև այնքան ժամանակ, որ Երևանը ունենա որակյալ գոտիավորման նախագիծ, որը մշակողներ մենք այսօր Հայաստանում չունենք, պետք է դրսից հրավիրենք: Այս պահին մենք ունենք անձինք, ովքեր կարող են այդ կարգի նախագիծ գծել, բայց քանի որ այս ճարտարապետական խունտան, որը գրավել է  դաշտը, թույլ չի տալու այդ մարդկանց նախագծմամբ զբաղվել, ապա կարծում եմ՝ դրսից պետք է մարդիկ գան, որպեսզի կարողանան Երևանի համար մշակել որակյալ գոտիավորման նախագիծ, որը կլինի հիմնարար փաստաթուղթ  Երևանի զարգացման կառավարման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում