Powerball լոտոյի կազմակերպիչները հայտնել են, որ հաղթող տոմսեր են գնվել միանգամից 3 նահանգում: Այս մասին հայտնում է NBC հեռուստաալիքը:
Մասնավորապես, տոմսերը գնել են Կալիֆոռնիա, Ֆլորիդա և Թենեսի նահանգներում:
Նշվում է, որ հաղթողների թիվը կարող է ավելանալ, քանի որ տեղեկություններ ստացվել են դեռ ոչ բոլոր նահանգներից:
Ավելի վաղ ամերիկյան խոշորագույն Powerball լոտոյի կազմակերպիչները հայտարարել էին, որ հաղթող տոմսը գնվել է Կալիֆոռնիայում:









































