«Բրազիլիայի մուսա-2015» գեղեցկության մրցույթի հաղթող, երկու երեխաների մայր 28-ամյա Ռիկել Սանթոսը մահացել է կոսմետիկ գործողության հետևանքով՝ բերանի կողքի կնճիռները հատուկ պրեպարատներով լցնելիս: Մահվան պատճառը դարձել է սրտի կանգը՝ հայտնում է Rosbalt-ը:
Դեպքը տեղի է ունեցել Նիտերո քաղաքի հիվանդանոցում: Նրա ամուսնու խոսքով՝ ներարկումից անմիջապես հետո Ռիկելի ինքնազգացողությունը վատացել է: Նրա սրտի զարկերը արագացել են, և դժվարացել է շնչառությունը: Նրան անմիջապես հիվանդանոց են հասցրել, սակայն չի հաջողվել փրկել գեղեցկուհու կյանքը:
Ներկայումս Սանթոսի մահվան հանգամանքները ուսումնասիրում են իրավապահ մարմինների աշխատակիցները: Ոստիկանության տվյալներով՝ կինը չարաշահել է անօրինական պրեպարատների ընդունումը, որոնք նա ներարկել է իրեն սպորտով զբաղվելուց առաջ:
2015 թվականի դեկտեմբերին Ռիկելը հասել է «Բրազիլիայի մուսա-2015» մրցույթի եզրափակիչ փուլին: Նրա վիրաբույժը, ով կնճիռների վերացման վիրահատություն է կատարել, պնդում է, որ իր գործողությունները չէին կարող ճակատագրական հետևանքներ ունենալ:









































