Քիմ Քարդաշյանն Instagram-ում հրապարակել է լուսանկարներ 2009թ. ֆոտոշարքից, որի ժամանակ նա եղել է Բարբի տիկնիկի կերպարով: 35-ամյա Քիմը որոշել է երկրպագուների հետ կիսվել իր տպավորություններով 6 տարվա վաղեմության ֆոտոշարքից:
«Դա իմ ամենածանր նկարահանումներից մեկն էր»,- հիշում է Քիմը:
Քիմ Քարդաշյանի 2009թ. ֆոտոշարքը



Քիմը շեշտում է, որ իր համար առանձնակի բարդ է եղել աշխատել մազերի ոճաբանի հետ. «Նա վճռական էր տրամադրված: Նկարահանումից մեկ ամիս առաջ մազերս շեկ ներկեցին: Ֆոտոշարքից հետո ես պետք է նկարահանվեի օծանելիքի գովազդում, իսկ մազերիս գույնը պետք է նորից մուգ լիներ: Այդ ժամանակ ես առաջին անգամ ներկեցի մազերս:
Մենք շատ կենտրոնացած էինք այն բանի վրա, որ ամեն ինչ հրաշալի երևար: Արդյունքում ինձ շատ դուր եկան պատրաստի լուսանկարները»:









































