Thursday, 02 07 2026
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը
Երախտապարտ ենք Հայաստանի ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար
18:50
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ռազմական ծախսերը
Քննարկվել են Հայաստան-Դանիա հարաբերությունների օրակարգին առնչվող հարցեր
18:30
Հորմուզի նեղուցն ԱՄՆ-ի համար խաղահրապարակ չէ. Իրանի ԶՈւ
ՊՆ-ն զորակոչիկների համար մրցույթ է հայտարարել «1991 ստորաբաժանման» մեջ ընդգրկվելու համար
Եթե պարզվի՝ մեր քաղաքացիների ազատությանը սպառնում է, դա չենք անի․ վարչապետը՝ IMEI համակարգի մասին
Սիրիայի ԱԳ նախարարը պատրաստակամություն է հայտնել հանդիպելու «Հեզբոլլահ»-ի ներկայացուցիչների հետ
Եվրամիությունը Ռուսաստանի հետ «նոր դիմակայություն չի փնտրում»
Սիրիայում ավարտին է հասցվել խորհրդարանի ձևավորման գործընթացը
Միակ երկիրն ենք՝ չունենք ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ, և նման արտոնություն ենք ստանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ձերբակալվել 2 անձ
Վաղուց նախապատրաստվել ենք․ ինչ որ մեկի փռշտոցից ՀՀ նավթամթերքային շուկան այլևս չի ցնցվում․ վարչապետ
17:30
«Ացտեկաում» մեզ շատ-շատ խոչընդոտներ են սպասում. Տուխել
Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, մենք այն պետք է կառավարենք․ ՀԿԵ ն բոլոր պրոցեսներում ներգրավված է
17:20
Զեղծարարությունների կանխարգելում «Ստոպ» գործիքով AEB Mobile-ում
Ինչո՞ւ պետք է մարդուն հիվանդացնեք, հետո էլ գլուխ գովանք՝ բուժման փողը տվեցինք․ Փաշինյան
17:10
Լիտվան կվերացնի երկրի տարածքում միջուկային զենքի տեղակայման սահմանադրական արգելքը
Ունենք դեպքեր՝ ՊՆ ում մարդը ծանր հիվանդ է, ֆիննախում՝ առողջ, սոցապում՝ պատերազմի վետերան վարչապետ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Մեր անվտանգության ստանդարտից 1 մմ չպետք է շեղվենք, բայց տրամաբանության շրջանակից էլ դուրս չգանք
16:50
ԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքն անցնի Չինաստանի վերահսկողության տակ․ Թրամփ
Ինչո՞ւ հակակոռուպցիոն քաղաքականությունը պետք է դառնա առավել սկզբունքային․ վարչապետի պարզաբանումը
Վնասազերծվել է խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խումբ
Չենք կարող ծիրանը դույլով տանել ԵՄ․ վարչապետը կրկին խոսել է չափորոշիչների կարևորությունից
16:30
Գերմանական երկաթուղին հակառեկորդ է սահմանել
Այլևս ունենք պետություն․ Ջուլհակյանը ներկայացրեց պատգամավորի երդման փոփոխված տեքստը
GTB Development ընկերությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 21-րդ համերգաշրջանի գլխավոր գործընկեր
Անտրամաբանական է՝ մարդը կեղծ տեղեկանքով ազատվի բանակից և հրաժարվի բուժզննում անցել․ Ալեքսանյան

ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևերից մեկը կընդունվի

Հունվարի 25-29 անցկացվող ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում կքննարկվեն միանգամից երկու հակահայկական բանաձևեր: Դրանցից մեկում, որի հեղինակը բրիտանացի Ռոբերտ Վոլտերն է, կոչ է արվում Հայաստանին՝ դուրս բերել հայկական զինուժը Լեռնային Ղարաբաղից և մյուս տարածքներից, հաստատել այդ տարածքներում Ադրբեջանի լիակատար ինքնիշխանությունը: Մյուս զեկույցը, որի հեղինակը բոսնիացի Միլիցա Մարկովիչն է, վերաբերում է ԼՂՀ Սարսանգի ջրամբարին և կրում է «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» խորագիրը:

ԱԺ ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամները հայտարարել են, որ մարտավարություն են մշակել հակահայկական բանաձևերի ընդունումը կանխելու համար, սակայն այն չեն հրապարակում: ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության նախկին ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը մեր թղթակցի հետ զրույցում տեսակետ է հայտնել, որ ամենայն հավանականությամբ հակահայկական երկու բանաձևերից մեկը կընդունվի, սակայն չի բացառել հայկական կողմի համակարգված աշխատանքի դեպքում դրանց ընդունումն ընդհանրապես տապալելը:

Այս և այլ հարցերի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ ԵԽԽՎ պատվիրակության նախկին ղեկավար, Հայաստանի լիբերալ կուսակցության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանի հետ:

– Պարոն Հովհաննիսյան, հունվարի 25-ին ԵԽԽՎ լիագումար նիստում քննարկվելու են երկու հակահայկական բանաձևեր: Հայկական պատվիրակության անդամներն ասում են, որ իրենք նոր մարտավարություն են մշակել այդ բանաձևերի ընդունումը կանխելու համար, սակայն այն չեն բացահայտում: Կարծում եք՝ այս փուլում իրականում հնարավո՞ր է կանխել այդ բանաձևերի ընդունումը:

– Ես համոզված եմ, որ մեր պատվիրակությունը, մեր երկիրը կարող է հաղթահարել նաև այս փուլը, բայց խորապես համոզված չեմ, որ ԵԽԽՎ քվեարկության արդյունքում այս երկու հակահայկական բանաձևերն էլ չեղյալ կհամարվեն: Ես կարծում եմ, որ մեկը կչեղարկվի, երկրորդը կարող է քվեարկվել և այդ քվեարկության արդյունքում ընդունվել: Դա իմ անձնական կարծիքն է: ԵԽԽՎ որոշումներն ընդունվում են քվեարկության արդյունքում: Այդ որոշումները ընդհանրապես իրավական արժեք չունեն, դրանք այլ բնույթ ունեն: Բայց ամեն դեպքում մենք այսօր փաստի առաջ ենք կանգնած. Հայաստանի համար բավականին ոչ հաճելի բանաձևեր են մտել վեհաժողովի լիագումար նիստ և պետք է ձմեռային նստաշրջանի ժամանակ քվեարկության դրվեն: Ինչ է արվելո՞ւ: Դուք կարծում եք, որ ինչպես իշխանություններն են ասում՝ գաղտնի մարտավարությո՞ւն է տարվում: Հնարավոր է: Բայց շատ պարզ խնդիրներ են, ընդամենը պետք է քվեարկության դրվեն և քվեարկության արդյունքով այդ բանաձևերը չընդունվեն:

Դրա համար ի՞նչ պետք է անեն: Պետք է շատ աշխատեին և հիմա աշխատեն պատվիրակությունների հետ, ԵԽ անդամ երկրների մեր դեսպանները պիտի աշխատեին և աշխատեն այդ եկրների խորհրդարանների պատվիրակությունների հետ: Դեսպանը, որը ներկայացվում է Ստրասբուրգում, պետք է կարողանա այնտեղ աշխատել ԵԽԽՎ և ընդհանրապես նախարարների կոմիտեի ղեկավարության հետ: Մեր պատվիրակությունը բավականին լուրջ անելիքներ ունի: Նրանք պետք է իրենց գործընկեր պատվիրակությունների հետ աշխատեն, աշխատանքի լուրջ բաժանում պետք է արվի: Ի վերջո, ոչինչ կորած չեմ համարում:

Երբ ես հայաստանյան պատվիրակության ղեկավարն է, այն ժամանակ էլ մի քանի դեպքեր եղան, երբ մենք չկարողացանք այդ հանձնաժողովներում խնդիրը լուծել, բայց քվեարկության արդյունքներով այդ բանաձևերը ԵԽԽՎ-ն չընդունեց, և փակվեց այդ հարցը: Այս դեպքում մի քիչ պրոբլեմն ավելի բարդ է, որովհետև երկու հարց է, երկու բանաձև է:

– Եթե, այնուամենայնիվ, Ձեր կանխատեսումն իրականանա, ու հակահայկական բանաձևերից մեկն ընդունվի, դա ի՞նչ նահանջ կարձանագրի՝ ԼՂ հարցի կարգավորման գործընթացի հետ կապված, քանի որ այդ երկու բանաձևերն էլ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացին են վերաբերում:

– ԵԽԽՎ որոշումները իմպերատիվ բնույթ չունեն, դրանք ավելի շատ քաղաքական, խորհրդատվական են, ԵԽԽՎ հարթակը ոչինչ չի պարտադրում, ուղղակի մի բանաձև է, որը ազերիները կամ այն մարդիկ, ովքեր ինչ-որ կերպ աջակցում են Ադրբեջանին, կսկսեն օգտագործել. ընդամենը այդքանը:

– Հանձնաժողովներում հակահայկական բանաձևերի ընդունումից հետո տեսակետ հնչեց, որ պիտի հայկական պատվիրակության անդամները փոխվեն, եթե նման ձախողումներ են թույլ տալիս: Ձեր տեսակետը ո՞րն է այս առթիվ:

– Ես չեմ ուզում ասել, որ պետք է փոխվեն, որովհետև լավն են կամ վատն են, ես բացի 1-2-ից՝ մյուսներին չեմ ճանաչում: Ուղղակի մենք մի խնդիր պետք է լուծեինք, մենք չպետք է թողնեինք, որ այդ հանձնաժողովներում նման բանաձև ընդունվեր, որ հիմա էլ կանգնեինք այս պրոբլեմի առաջ, որովհետև հանձնաժողովում ավելի հեշտ է կանխել, ավելի հեշտ է այդ հարցը քննարկումների արդյունքում օրակարգից հանել, քան թողնել, որ հանձնաժողովում որոշում կայացվի, հետո բերել վեհաժողով: Վեհաժողովում ավելի բարդ է այդ խնդիրը լուծելը:

– Հայկական պատվիրակությունը մշտապես ասում էր, որ նմանատիպ բանաձևերի ընդունման պատճառը Ադրբեջանի խավիարային դիվանագիտությունն է, որը հաղթում է ԵԽԽՎ-ում: Կարծում եք հիմնավո՞ր է այս պնդումը:

– Չեմ կարծում: Եթե այդպիսի բան եք ասում, որ խավիարային դիվանագիտություն է, դուք վիրավորում եք ամբողջ ԵԽ-ին: Իհարկե դա միշտ կա, եղել է: Մեր ժամանակ էլ, երբ Ալիևը՝ Ադրբեջանի այսօրվա նախագահը, Ադրբեջանի պատվիրակության նախագահն էր, նույն խավիարային դիվանագիտությունը կար, բայց դա դարձնելով հիմք՝ ինչ-որ հարցեր լուծելու համար, ընդամենը վիրավորում եք ԵԽ անդամ երկրներին: Չեմ կարծում, որ դա պետք է դարձնել հիմնավորում, որ, այ, նրանք օգտագործում են խավիարային դիվանագիտություն, և մենք այնտեղ ունենում ենք ինչ-որ խնդիրներ: Մենք էլ կարող ենք ավելի խելացի դիվանագիտություն օգտագործել, այնպես որ դա պատճառ համարել ուղղակի չի կարելի:

– Այսինքն՝ իրականում այս բանաձևերը հայկական կողմի աշխատանքի՞ ձախողումն էր:

– Ես այդ մտքի հետ էլ համաձայն չեմ, այնպես չէ, որ պատվիրակությունը չէր ուզում աշխատել կամ վատ է աշխատել: ԵԽԽՎ-ում բոլոր հարցերը անկախ չեն որոշվում, դա ընդհանուր տարածաշրջանային քաղաքականության արդյունք է, դա գլոբալ զարգացումների արդյունք է: Պատահական բան ԵԽԽՎ-ում չի լինում:

Ես խորապես համոզված եմ, որ, ասենք, նույն եվրոպական երկրները, ԵԽ-ն այս վերջին կես տարվա ընթացքում Ադրբեջանի նկատմամբ բավականին կոշտ դիրքորոշում ունեն, հիմա էլ ենք տեսնում ԱՄՆ-ն ինչքան կոշտ դիրքորոշում ունի, և հիմա էլ ԵԽ-ում ընդունվում է ինչ-որ մի բանաձև՝ հօգուտ Ադրբեջանի, Հայաստանի դեմ: Ես կարծում եմ, որ քաղաքական կոնյունկտուրային խաղեր են, որ ամեն տեղ կա, կա նաև ԵԽ-ում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում