Սպառնալիքների նվազեցման հարցերով ծրագրերի համակարգող, դեսպան Բոննի Ջենկինսը կգլխավորի ԱՄՆ պատվիրակությունը G7-ի երկրների առաջին հանդիպմանը, որը կանցկացվի Տոկիոյում հունվարի 14-15-ը և կնվիրվի զանգվածային ոչնչացման զենքի տարածման դեմ գլոբալ գործընկերությանը՝ ասվում է ԱՄՆ Պետդեպի հաղորդագրությունում։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Նշվում է, որ «հանդիպումը կնվիրվի քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական և միջուկային անվտանգության ոլորտներում ծրագրերի համակարգմանը»։
Մասնակիցները կշարունակեն նաև Ուկրաինայում միջուկային և ռադիոակտիվ սպառնալիքի նվազեցման ծրագրերի քննարկումը, որի սկիզբը դրվել էր անցած տարվա ամռանը՝ Կիևում։









































