Վենեսուելայի կողմից 2005թ.-ին ստեղծված «Պետրոկարիբե» նավթային միավորումը, որը Կարիբյան ավազանի երկրներին նավթ և նավթամթերք արտահանելու արտոնյալ պայմաններ է տրամադրում, կիրակի օրը համալրվեց ևս մեկ անդամով՝ դա Գվատեմալան է: Այս մասին Կարակասում տեղի ունեցած այս կազմակերպության գագաթնաժողովի ժամանակ ասել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն:
Այսպիսով, դաշինքն ունեցավ 19 մասնակից: Վերջին 6 տարիների ընթացքում «Պետրոկարիբեի» շրջանակներում մատակարարված նավթի քանակը կազմում է 232 մլն բարել, որը բավարարում է Կարիբյան տարածաշրջանի ավելի քան 40 տոկոս պահանջները:
Բացի Գվատեմալայից՝ կիրակի օրը միավորմանը կրկին անդամակցել է Հոնդուրասը:







































