Մեքսիկայի հյուսիսում գտնվող Չիուաուա նահանգում հանցագործները կրակել են հայտնի լրագրող Դավիդ Պարամոյի 2 որդիների վրա: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Ըստ նախնական տվյալների՝ երիտասարդները մեքենայով անցնում էին քաղաքի թաղամասերից մեկով, երբ նրանց ուղղությամբ կրակ է բացվել: Երկուսն էլ մահացել են:
Իշխանությունները դեռևս կապ չեն տեսնում այս միջադեպի և նրանց հոր գործունեության միջև, ով մասնագիտացել է ֆինանսների և տնտեսության ոլորտներում:
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն արդեն ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքին և խոստացել մանրամասն հետաքննել սպանությունը:







































