«Երկաթե մարդը-3» (Iron Mаn-3) ֆիլմը պրեմիերայի պահից մինչ օրս համաշխարհային վարձույթում հավաքել է 680 մլն դոլար, ինչը հոլիվուդյան քննադատների կարծիքով՝ կբարելավի ֆիլմը ստեղծող Walt Disney կինոստուդիայի ֆինանսական վիճակը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ամերիկյան կինովարձույթ դուրս գալուց հետո առաջին հանգստյան օրերին ռեժիսոր Շեյն Բլեքի ֆիլմը ստեղծողներին բերել է 175.3 մլն դոլար:
Ֆիլմում նկարահանվել են դերասաններ Բեն Քինսլին, Ռոբերտ Դաունի կրտսերը, Գայ Փիրսը, Գվինեթ Փելթրոուն, Ջոն Ֆավրոն, Դոն Չիդլը: Նկարահանումներն անցկացվել են Չինաստանում և ԱՄՆ-ում:
Նշենք, որ 200 մլն դոլար բյուջեով ֆիլմը համաշխարհային վարձույթ է դուրս եկել 2013-ի ապրիլի 24-ին:








































