Նորվեգիայի ոստիկանությունը հետաքննում է 3 տարեկան տղային բռնաբարելու հայտարարությունը Սթավանգեր քաղաքի փախստականների կենտրոններից մեկում, հաղորդում է The Local-ը:
Ոստիկանությունը կենտրոնում երեխայի հնարավոր բռնաբարության մասին տեղեկություն է ստացել հունվարի 6-ին: «Մենք դեռևս կասկածյալներ չունենք»,- ասել է ոստիկանության տեսուչ Բյորն Կորե Դալը:
Ենթադրաբար, բռնաբարությունը տեղի է ունեցել ընդհանուր օգտագործման տարածքում: Ոստիկանության` դեպքի վայր ժամանելուց հետո տղային և մորը տարել են մասնագիտացված բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը չի բացառում, որ բռնաբարությանը մի քանի մարդ է մասնակցել: Նշվում է, որ տղան և ևս մի քանի մարդ հարցաքննվել են:










































