Գերմանիայի Քյոլն քաղաքում հունվարի 12-ին Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից փախստականների խումբը ցուցադրական զղջման ակցիա է կազմակերպել` ամանորյա գիշերը գերմանացի կանանց նկատամամբ իրենց հայրենակիցների սեռական հանցագործությունների համար: Հիշեցնենք, որ ոստիկանություն արդեն 650 բողոք է ստացվել այդ օրը ներգաղթյալների անպատշաճ վարքի վերաբերյալ:
Նշվում է, որ ցուցարարները ներկայացրել են 7 տարբեր երկրներ, որտեղից իրենք եկել են` ներառյալ Եգիպտոսը, Մարոկոն, Լիբանանն ու Սիրիան: Նրանք իրենց հետ ունեին պաստառներ` «Մենք ներողություն ենք խնդրում յուրաքանչյուր կնոջից, ում վրա հարձակվել են ամանորյա գիշերը» մակագրությամբ:
Նշվում է, որ դեկտեմբերի 31-ի այդ գիշերն անվանել են «երկար ձեռքերի գիշեր»:









































