Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիան 2015 թվականին ռուսական գազի պահանջարկի ծավալով դուրս է եկել երկրորդ տեղ՝ Գերմանիայից հետո։ Այդ մասին հայտարարել է «Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2015 թվականին «Գազպրոմ»-ը գազի արտահանման ծավալը մեծացրել է 8 տոկոսով՝ հասցնելով մինչև 159.4 միլիարդ խորանարդ մետրի։ Միլլերն իր հերթին հայտարարել էր, որ 2015 թվականին Գերմանիային գազի մատակարարման ծավալն աճել է 17.1 տոկոսով՝ մինչև 45.3 միլիարդ խորանարդ մետր, Իտալիայի պարագայում աճը կազմել էր 12.6 տոկոս, Ֆրանսիայի դեպքում՝ 36.8 տոկոս, Մեծ Բրիտանիայի դեպքում՝ 10.2 տոկոս, Ավստրիայի դեպքում՝ 11.5 տոկոս։









































