Կենտրոն վարչական շրջանի 9/05 ընտրատեղամասում ավարտվեց Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների հաշվարկը:
Քվեարկությանը մասնակցած 960 քաղաքացիներից 600-ից ավելին ձայն են տվել իշխող Հանրապետական կուսակցությանը, 85-ը՝ «Բարգավաճ Հայաստան»-ին, 78-ը՝ Հայ ազգային կոնգրեսին, մոտ 20-ական ձայն են ստացել Հայ Յեղափոխական Դաշնակցությունը և «Օրինաց երկիրը», իսկ 58 ձայն՝ «Բարև Երևան» դաշինքը, «Առաքելություն» կուսակցությունը ստացել էր 4 քվե:








































